Armenian Cilicia-Hromkla (Rumkale) was a ...

Armenian Cilicia-Hromkla (Rumkale) was a powerful fortress on the river Euphrates/ Հռոմկլա

May 17, 2026

Armenian Cilicia-Hromkla (Rumkale) was a powerful fortress on the river Euphrates/ Հռոմկլա բերդաքաղաքը

Հռոմկլա բերդաքաղաքը գտնվել է Եփրատի աջ ափին։ Ուներ քառաշարք պարիսպ ու երկհարկանի 7 դարպաս։ Բերդի ներսում պահպանվել են աշխարհիկ շենքերի ավերակներ։ Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ։ 1151-ին Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունուն։ Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի շինություններն ու հիմնել 2 եկեղեցի (Ս. Գ․ Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ։ 1178-ին և 1179-ին Հռոմկլայում գումարված ժողովում, հայ եկեղեցին քննարկել և մերժել է բյուզանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը։ Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործը բերդաքաղաքը միացրեց արքունի տիրույթներին։ Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Թորոս Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունը ընթացել է Հռոմկլայում, որտեղ 1256 թ ստեղծեց հայտնի <<Զեյթունի Ավետարանը>>։

1293-ին բերդաքաղաքը գրավել են Եգիպտոսի մամլուքները։

image

image

image

image

Ti piace questo post?

Offri un caffè a avakiangeopolitics

Altro da avakiangeopolitics

PrivacyTerminiRapporto