Հայկական հավերժության նշանը՝ «Հավերժությ ...

Հայկական հավերժության նշանը՝ «Հավերժության անիվը» և «Վեցաթև աստղը» որպես հայ ժողովրդի ազգա

May 18, 2026

(Please scroll down for English text)

Մաս 1-ին, (շարունակելի)

⚜️

image

image

image

image

image

🔸«Արևախաչ» («Արևի խաչ») կոչվող «Հավերժության անիվը» ամենատարածված խորհրդանիշներից մեկն է Հայաստանում և նրա պատմական տարածքներում: Հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհրդանշաններում։Այն հաճախ հանդիպում է Հայկական «Վեցաթև աստղի» կենտրոնում:

🔸Այսօր, սակայն, շատերը հայտնի հայկական «վեցաթև աստղը» նույնացնում են հրեական «Դավիթի աստղ»-ի հետ, քանի որ այն համարվում է հրեական ինքնության և կրոնի խորհրդանիշ:

🔸Այնուհանդերձ, «Վեցաթև աստղը շատ ավելի հին պատմություն ունի: Հայ ժողովրդ դեռ վաղեմի ժամանակներց, իր ողջ պատմության ընթացքում օգտագործել է այն հին հայկական փորագրություններում: Միջնադարյան եկեղեցիների և մատուռների պատերը, գմբեթները, Խաչքարերը զարդարված են նախշազարդ վեցաթև աստղով:

Օրինակները բազմաթիվ են:

🔸«Վեցաթև աստղի» խորհրդաբանությունը

Ի թիվս այլ խորհրդանիշների՝ Հայերը հավատում էին, որ այդ խորհրդանիշը մոգական ուժ էր պարունակում և օգտագործում էին ճարտարապետության, արվեստի մեջ: Դրա վկայությունն է այն, որ հայերը օգտագործել են այդ պատկերը գմբեթ կառուցելիս կամ պարզապես զարդարել պատերը՝ պաշտպանելու համար եկեղեցին մոգական ուժով:

Part-1

⚜️ The Armenian Eternity Symbol — the “Wheel of Eternity” and the “Six-Pointed Star” as some of the oldest and most meaningful symbols of Armenian national identity.

🔸The “Wheel of Eternity” also called Arevakhach ("Sun Cross") is one of the most common symbols, appearing in Armenian architecture carved on khachkars and on walls of churches, in miniatures, carpets, jewelry, clothing, household items, in state symbols, public, private and religious structures.

🔸Although, the “Six Pointed Star” of Armenia is commonly associated with Judaism; the Star of David, it has a much older history. Throughout our history, Armenians have used the “Six-pointed star“ in ancient Armenian carvings, on khachkars and church reliefs. It often appears with the wheel of eternity at the center.

🔸The symbolism of the “Six-pointed star”

In the early ages Armenians believed the symbol to hold magical powers and incorporated it in their architecture, astronomy and sacred arts. Attesting to that are the numerous Armenian churches that are constructed in the shape of a six pointed star; the usage of hexagrams to support the dome or simply as a sacred decoration protecting the Church like magic charms.

(To be continued)

Ti piace questo post?

Offri un caffè a avakiangeopolitics

Altro da avakiangeopolitics

PrivacyTerminiRapporto